Այսօր՝ 24.04.2017

Հրատապ ծրագրեր իրականացնելու նպատակով պետական բյուջեից Ալավերդի համայնքը ստացել է 10 մլն դրամ: Գումարը նախատեսվել է ուղղել ներքաղաքային ճանապարհների փոսային նորոգմանը: Շուրջ 4 մլն դրամի չափով ծրագրին ներդրում է կատարել համայնքը:
Հուլիսի 17-ին Ալավերդիում նշվեց «Քաղաքի, հանքագործի և մետալուրգի» օրը: Տոնական օրվա մեկնարկը տրվեց պատմական Քարե կամրջի տարածքում: Տոնի պաշտոնական մասին հաջորդեցին Ալավերդու «Լազուր» ժողգործիքների նվագախմբի, Երգի և Պարի թատրոնների կատարումները:
Հուլիսի 15-ին Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում բացվեց Ալավերդու նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Ալավերդու և Էջմիածնի մշակութային գործակցության հիմնաքարը դրվեց այս ցուցահանդեսով, որին ներկա են ալավերդցի արվեստագետներ, քաղաքապետարանի աշխատակազմի մասնագետներ՝ քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի գլխավորությամբ: Ցուցահանդեսի բացումն իրենց ելույթներով ողջունեցին արդեն բարեկամ դարձած…
Ալավերդու համար 3 մանկապարտեզի շենքն արդեն երկար տարիներ խիստ վատթար վիճակում է: Անմխիթար պայմանների պատճառով թաղամասից փոքրաթիվ երեխաներ են հաճախում մանկապարտեզ: Շենքային պայմանները բարելավելու և այստեղ նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Ալավերդու համայնքապետարանը դեռևս ամիսներ առաջ դիմել է միջազգային ու տեղական…
ՀՀ նախագահի հրամանով Հայաստանում հուլիսի 1-ին մեկնարկեց ամառային զորակոչը: Այս տարի առաջին անգամ Թումանյանի տարածաշրջանի զինակոչիկները հայրենիքի սահմանները պաշտպանելու մեկնեցին ոչ թե զինկոմիսարիատի, այլ Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակից: Նրանց ծնողներից ու հարազատներից բացի այստեղ էին նաև մարզային ու…
Հունիսի 21-ին Ալավերդի և Էջմիածին քաղաքների միջև մշակութային համագործակցության սկիզբ դրվեց: Ոչ պաշտոնական այցով Ալավերդիում էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Վերջինիս հետ Ալավերդի էին եկել նաև նկարիչ-արվեստագետներ: Երկու քաղաքապետերի միջև նախնական պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 17-ին՝ Ալավերդու, հանքագործի և մետալուրգի օրվան…
Ավանդաբար հուլիսի նախավերջին կիրակի օրն Ալավերդիում նշվում է որպես քաղաքի, մետալուրգի և հանքագործի տոն: Հունիսի 15-ին Ալավերդու քաղաքապետարանում մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ քննարկվեցին տոնի կազմակերպչական մասին վերաբերող հարցեր: Այս տարի Քաղաքի, մետալուրգի և հանքագործի օրը կնշվի հուլիսի 24-ին: Տոնական միջոցառումները,…
Մեկ տարի առաջ՝ 2015 թվականի հունիսի 7-ին Ալավերդիում ՏԻՄ ընտրություններ էին: Քվեարկության արդյունքում Ալավերդու քաղաքապետ ընտրվեց Կարեն Փարեմուզյանը: Քաղաքապետը թեև պաշտոնավարման անցավ սեպտեմբերի 18-ին, սակայն քաղաքում առկա խնդիրներն ու իրադարձութունները ընտրություններից շատ առաջ էլ նրա ուշադրության կենտրոնում էին: Աշխատանքի նույն…
Հունիսի 3-ին Ալավերդու Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոցում բացվեց տարեվերջյան հաշվետու ցուցահանդես՝ «Մենք ենք կերտում մեր ապագան» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացված են ողջ տարվա ընթացքում դպրոցի սաների ձեռքով ստեղծված աշխատանքները: Հաշվետու ցուցահանդեսին ներկա էր նաև Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմը՝ քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի…
Մայիսի 26-ին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը հանդիպումներ ունեցավ Ակներ և Սանահին գյուղական թաղամասերի բնակիչների հետ: Քաղաքապետին ուղեկցում էին նաև քաղաքապետարանի աշխատակազմի մասնագետները: Հանդիպումների նպատակն այս համայնքներում կոլեկտիվ տնտեսությունների ստեղծումն է: Նման միավորումները անհրաժեշտ են նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող դրամաշնորհային ծրագրերում…

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: