Այսօր՝ 24.04.2017

Ինչպես գալ...
Ինքնաթիռով

Չնայած Ալավերդում օդանավակայան չկա, դուք կարող եք վայրէջք կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ու բավական հեշտացնել Ալավերդի հասնելու ձեր խնդիրը: Նայած, թե որ երկրից եք ուզում Հայաստան այցելել, կարող եք օգտվել ներքոհիշյալ ավիաընկերությունների՝ դեպի Երեւան կանոնավոր չվերթներից. Czech Airlines, Air France, Air Baltic, British Midland Airways, Austrian Airlines, Lufthansa German Airlines, Air Company Tatarstan, Aeroflot-Don, Armavia Air Company, Atlasjet, Air Arabia, Belavia, Caspian Airlines, Constanta Airlines, Donbassaero, Kavminvodavia, Kuban Airlines, Orengburg Airlines, Russia State Transport Company, Samara Airlines, Saratov Airlines, Syrian Arab Airlines, Ural Airlines, Volga Aviaexpress, Yamal Airlines, Air Company Scat, UTAIR, Krasair, Vim Avia, Polet : Այդ չվերթների մասին կարող եք թարմ տեղեկություններ ստանալ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի www.aia-zvartnots.aero կայքից: Բարեհաջող վայրէջքից հետո ձեզ մնում է միայն ավտոտրանսպորտի միջոցով հասնել Ալավերդի: Կարող եք օգտվել ավտոբուսներից կամ տաքսի ծառայություններից: Ավտոբուսները կայանում են «Այրարատ» /նախկին «Ռոսիա»/ կինոթատրոնի ետնամասում: Ուղեվարձը 1700 դրամ է /մոտ 4.5 ԱՄՆ դոլար/: Տաքսիներ նույնպես կարող եք գտնել վերոհիշյալ կինոթատրոնի շրջակայքում:

Երկաթուղով

Այս եղանակով հարմար է Ալավերդի այցելել Վրաստանից: Ամռանն ամեն օր «Ալավերդի» եւ «Սանահին» երկաթուղային կայարաններով է անցնում Երեւան-Բաթումի կամ Բաթումի-Երեւան գնացքը: Երկու կայարաններն ել գտնվում են քաղաքի վարչական սահմաններում, այնպես որ իջնելով գնացքից՝ արդեն իսկ հայտնվում եք Ալավերդում:

 

Ավտոբուսով, մեքենայով

Ալավերդի քաղաքով է անցնում Մ-6 միջպետական ավտոճանապարհը, որը Հայաստանը կապում է Վրաստանի հետ: Ետեւում թողնելով հարեւան հանրապետությունը՝ որպես տարանցիկ երկիր՝ կանոնավոր ավտոբուսային երթուղիներ են գործում Ռուսաստանից եւ Հունաստանից: Ալավերդի այցելելու այս եղանակը բավական ձեռնտու է գնի առումով, սակայն անհարմարություն է առաջացնում մի քանի օր ճանապարհին անցկացնելը:
Վերջապես Ալավերդի կարելի է հասնել նաեւ սեփական մեքենայով, եթե ունեք համապատասխան վարորդական հմտություններ եւ սիրում եք ճամփորդել:

Անկախ Ալավերդի հասնելու՝ ձեր ընտրած եղանակից՝ մաղթում ենք անվտանգ ճամփորդություն եւ հաճելի հիշողություններ:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: