Այսօր՝ 24.04.2017

Դսեղ

Դեբեդ գետը կամրջով անցնելով՝ ճանապարհը տանում է դեպի Դսեղ, Հայաստանի հնագույն և հանրահայտ գյուղերից մեկը: Այն մեծանուն հայ բանաստեղծ, գրող Հովհաննես Թումանյանի (1869-1923) ծննդավայրն է, եւ այնտեղ է գտնվում վերջինիս տուն-թանգարանը:

Միջավայրը հարուստ է բազմապիսի հուշարձաններով` վանքային համալիրներ, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր, կոթողներ, կացարանների մնացորդներ, միջնադարյան գերեզմանոցներ և այլն: Գյուղի անցյալը սերտորեն կապվում է Մամիկոնյան նշանավոր տոհմի շինարարական և բարենորոգչական գործունեության հետ: Գյուղում եւ շրջակայքում են գտնվում 654 թվականին Մամիկոնյանների կառուցած բազիլիկ եկեղեցին՝ ազգագրական թանգարանով, Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանքը (12-13-րդ դարեր), ինչպես նաեւ Քառասուն Մանկոց վանքը (12-րդ դար) եւ «Սիրուն խաչ» կոչվող մի խաչքար:

Գյուղում գտնվող գերեզմանատանը կան բազում այլ խաչքարեր, հուշակոթող եւ 7-րդ դարի մի փոքր բազիլիկ եկեղեցու ավերակները:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: