Այսօր՝ 24.04.2017

Լալայան Վախթանգ
Լալայան Վախթանգ Մեխակի
Ալավերդու քաղաքապետ 1994-1999թթ.

Ծնվել է 1953թ. Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղում, ուսուցչի ընտանիքում:
1970թ. բարձր առաջադիմությամբ ավարտել է Ալավերդու թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը:
1975թ. ավարտել եւ աշխատել է հայրենի Կաճաճկուտ գյուղի ութամյա դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ:
1979-1990թթ. Վ.Մ.Լալայանը կոմերիտական եւ կուսակցական աշխատանքներ է կատարել շրջանի մի շարք խոշոր կազմակերպություններում:
1991 թվականից Վ.Մ.Լալայանը նշանակվել է նորաստեղծ լուսատեխնիկական գործարանի տնօրեն: Վ.Մ.Լալայանը քաղխորհրդի նախագահության անդամ էր, սոցիալ-տնտեսական քաղաքականության եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի նախագահ: 1994թ. հունվարի 14-ին առաջին գումարման պատգամավորների Ալավերդու քաղաքային խորհրդի 8-րդ նստաշրջանը նրան ընտրեց քաղաքային խորհրդի նախագահ:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: