Այսօր՝ 24.04.2017

Եսայան Կարեն
Եսայան Կարեն Սերգեյի - 14.06.1966թ.
Ալավերդու քաղաքապետ 1999-2002թթ.

Ծնվել է 1966թ. հունիսի 14-ին, Լոռու մարզի Շամլուղ քաղաքում:
Մանուկ հասակում ընտանիքը տեղափոխվել է Երևան: Երևանում միջնակարգ կրթություն ստանալուց հետո` 1984-1989 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի գյուղմեքենաների մեքենայացման ֆակուլտետը և աշխատանքի անցել Ախթալայի մրգի պահածոնների գործարանում` որպես մեխանիկ: Այնուհետև նշանակվել է նույն գործարանի փոխտնօրեն:
1991-1996 թվականներին աշխատել է որպես գլխավոր տնօրեն:
1996-1997 թվականներին Կ. Եսայանը աշխատել է Ալավերդու հացի գործարանի տնօրեն, ապա նույն ձեռնարկության բաց բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն:
1999թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ Կ. Եսայանը ընտրվել է Ալավերդու քաղաքապետ, որտեղ աշխատել է մինչև 2002 թվականը:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: