Այսօր՝ 24.04.2017

Ալավերդու համայնքապետ Կ. Փարեմուզյանի շնորհավորական ուղերձը՝ «Ուսուցչի օրվա» առթիվ
05.Հկտ.2016

Սիրելի ուսուցիչներ.

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Տոն, որը նշում ենք՝ որպես խորին հարգանքի դրսևորում մանկավարժի մասնագիտության նկատմամբ:

Բոլորս էլ առանձնահատուկ ջերմությամբ ու ակնածանքով ենք հիշում մեր ուսուցիչներին, նրանց դասերը, խրատները, որոնք ուղեկցում են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում: Ուսուցչին գնահատելն ու մեծարելը մեր ժողովրդի ազգային նկարագրի անբաժանելի մասնիկն է դարձել: Այսօր էլ բարձր է ուսուցչի դերը մեր երկրի առաջընթացի և ազգապահպանության գործում:

Ուսուցչի աշխատանքը հետաքրքիր, միաժամանակ բարդ է ու պատասխանատու, որովհետև հենց նրան է տրված մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության կարևոր առաքելությունը: Այդ առաքելությունը, անկախ ցանկացած դժվարությունից, դուք կատարում եք անտրտունջ ու արժանապատվորեն՝ հավատարիմ մնալով ձեր բարձր կոչմանը:

Տոնի առթիվ առանձնահատուկ շնորհավորում եմ վաստակած հանգստի անցած մեր ավագ սերնդի մանկավարժներին, ովքեր շարունակում են իրենց խորհուրդներով ու բազմամյա փորձով նպաստել մեր քաղաքի, մեր երկրի զարգացման կարևոր գործին:

Սիրելի ուսուցիչներ, քաջառողջություն, խաղաղություն ու արևշատություն եմ մաղթում ձեզ, մեծ կամք ու եռանդ՝ չափազանց պատասխանատու ձեր աշխատանքում: Քանզի մեր քաղաքի ու մեր պետության հզորացման, մեր նպատակների ու երազանքների իրականացման գործում մենք միշտ ապավինում ենք ձեզ:

                                                                                                                                   Ալավերդի համայնքի ղեկավար՝ Կարեն Փարեմուզյան

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: