Այսօր՝ 24.04.2017

Ալավերդու համայնքապետ Կ.Փարեմուզյանի ուղերձը՝ Գրադարանավարի օրվա առթիվ
07.Հկտ.2016

Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ.

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ ձեր մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ։ Դարեր շարունակ հայ ժողովուրդը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել դեպի գիրն ու գրականությունը, մեր նախնիները գիրքը գանձ են համարել: Գրքի հանդեպ սերն ու պաշտամունքը փոխանցվել են սերնդեսերունդ:

Հարգելի գրադարանավարներ, այսօր ձեզնից մեծ աշխատանք ու ջանքեր են պահանջվում՝ տեխնիկական առաջընթացի, տեխնոլոգիաների զարգացման ներկա պայմաններում մատաղ սերնդի մեջ արթուն պահելու գրքի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը: Նաև՝ գրադարանը դարձնել այն վայրը, ուր այսօրվա երեխան, պատանին ու երիտասարդը կձգտեն այցելել և հարստացնել իրենց գիտելիքները:

Այն, որ կարդացած սերունդն է ունակ բարեփոխումներ ու առաջընթաց ապահովելու մեր քաղաքի, մեր պետության զարգացման գործում, անհերքելի ճշմարտություն է։ Կիրթ ու հայեցի սերունդ դաստիարակելու գործում մեծ է նաև ձեր դերը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, քաջառողջություն, խաղաղություն ու բարեկեցություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին:

                                                                                                                                                 Ալավերդի համայնքի ղեկավար՝ Կարեն Փարեմուզյան

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: