Այսօր՝ 25.03.2017

Ալավերդու քաղաքապետ Կ.Փարեմուզյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
17.Նմբ.2016

«Սիրեի ուսանողներ.

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Յուրաքանչյուր պետության զարգացման և հզորացման կարևոր երաշխիքներից մեկն ուսանողությունն է: Այսօր հասարակության առաջընթացը չենք կարող պատկերացնել առանց երիտասարդ մտավոր ներուժի, որովհետև չկա որևէ ոլորտ, որտեղ առկա խնդիրներն ու հիմնահարցերն այս կամ այն կերպ չառնչվեն երիտասարդությանը:

Առանձնահատուկ շնորհավորաքներս եմ հղում Ալավերդում բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին, նաև՝ հանրապետության տարբեր բուհերում ուսանող ալավերդցի երիտասարդներին: Մեր քաղաքի և մեր պետության վաղվա օրը պայմանավորված է նրանց ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ:

Հպարտությամբ ուզում եմ նշել, որ այս տարի լրանում է Սանահինի համալսարանի 1050-ամյակը: Իրողություն, որ գալիս է փաստելու հայի ունեցած խոր ակնածանքը դեպի գիտելիքը, իրողություն, որ պարտավորեցնում է յուրաքանչյուրիս:

Կրկին շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, մաղթում եռանդ, հաստատակամություն, լավատեսություն և հաջողություններ ուսման մեջ»:

                                                                                                                                       Ալավերդու քաղաքապետ ՝ Կարեն Փարեմուզյան

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: