Այսօր՝ 24.04.2017

Պոլոցկ

Պոլոցկը Բելառուսիայի հնագույն քաղաքն է, Կիեւյան Ռուսիայի հնագույն բնակավայրերից մեկը: Հիմնադրվել է առաջին հազարամյակի առաջին կեսում:

Պոլոցկը համանուն վարչական շրջանի կենտրոնն է Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզում: 2010 թվականի տվյալներով ունի 82000 բնակիչ: Քաղաքում գործում է տարբեր ոլորտի ու սեփականության ձեւի մոտ 30 ձեռնարկություն:

2008 թվականի գարնանը բելառուս գիտնականները պարզել են, որ Եվրոպայի աշխարհագրական կենտրոնը գնվում է Պոլոցկում: Նույն թվականի մայիսի 31-ին քաղաքում տեղադրվել է «Եվրոպայի աշխարհագրական կենտրոն» հուշարձանը:

Ալավերդու և Պոլոցկի միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը մեծ հանդիսավորությամբ կնքվել է 2012թ.-ի մայիսի 26-ին: Բարեկամական կապերի հաստատման գործում մեծ ներդրում ունի Ալավերդու նախկին բնակիչ, ներկայում՝ Բելառուսի բնակիչ Սահակ Անթանեսյանը, ում անմիջական ջանքերի շնորհիվ վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցվել հայ-բելառուսական հարաբերություններում:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: