Այսօր՝ 25.03.2017

Ռենտի /Աթենք/

Սուրբ Իոանի Ռենտին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի յոթ մունիցիպալ շրջաններից մեկն է` արդյունաբերական և զբոսաշրջության կենտրոն:

2007թ. հոկտեմբերի 1—ին, հանդիսավոր պայմաններում, Ռենտիի քաղաքապետ Գեորգիոս Իոաքիմիտիսը եւ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը ստորագրել են երկու քաղաքների բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիրը։ Այն ենթադրում է մասնագիտական փոխադարձ փորձառությունների փոխանակում տարբեր բնագավառներում, համագործակցություն մշակութային, մարզական, կրթության, զբոսաշրջության, գիտության ոլորտներում, եւ, ընդհանրապես, փոխծանոթացման հնարավորությունների ստեղծում։
Հայկական պատվիրակության համար, պայմանագրի ստորագրումից բացի, նախատեսված էր նաեւ բավականին հարուստ մշակութային եւ ճանաչողական ծրագիր, որում մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորները, ՀՀ դեսպանությունը, հունահայ կառույցների եւ հայ կրոնական դասերի ներկայացուցիչները։

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: