Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2018 թվականի ապրիլի 10-ի N 115-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 12-ի արտահերթ նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման մասին: (Զեկ.՝ Ս. Խեչումյան) 2. Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ.՝ Ս. Խեչումյան) 3. Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ.՝ Ս. Խեչումյան) |