Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Արևիկ Արամայիսի Սուքիասյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի պետական գրանցման N 1328136 վկայականը, Արևածագ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված N 4259 փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը՝ որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Արևածագ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-020-0022-0005 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Արևածագ, 15-րդ փողոց, 13 փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: