Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 168-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2022 թվականի N 168-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով  որոշում եմ`

Գումարել Ալավերդի համայնքի ավագանու հերթական նիստ՝ 2022 թվականի մայիսի 26-ին, ժամը 16.00-ին, համայնքապետարանի վարչական շենքում` հետևյալ օրակարգով.
1. Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 26-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին: 
                                                                                                           (Զեկ. ՍԽեչումյան)
2. Համայնքի ղեկավարի հաղորդումն Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի 
կատարման մասին:
                                                                                                           (Զեկ. ՍԽեչումյան)                   
3. Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին:
                                                                                                            (Զեկ. Ս. Խեչումյան)
4. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին:
                                                                                                            (Զեկ. Ս. Խեչումյան)
5. Հայաստանի
Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս,  Պղնձագործների փողոց, 6/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
                                                                                                            (Զեկ.
 Ս. Խեչումյան)
6. Հայաստանի
Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց, 77/1 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
                                                                                                             (Զեկ.
 Ս. Խեչումյան)
7. Ալավերդու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների անվանումները փոփոխելու և կանոնադրությունների փոփոխությունները հաստատելու մասին:
                                                                                                              (Զեկ. Ս.Խեչումյան)
8. Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ Ալավերդի համայնքի նախկին մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքի 2-րդ հարկից 21.8 քմ մակերեսով սենյակն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
                                                                                                             (Զեկ. Ս. Խեչումյան)
9. Հայաստանի
Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Կոշաբերդ փողոցի արևելյան մասում գտնվող 2.55356 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության այլ հողատեսքն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
                                                                                                             (Զեկ. Ս. Խեչումյան)
10. Հայաստանի
Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Կոշաբերդ փողոց, 12/2 հողամաս հասցեում գտնվող 0.77256 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
                                                                                                             (Զեկ. Ս. Խեչումյան)
11. Հայաստանի
Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Ջրավազան փողոց, N 101 հողամաս հասցեում գտնվող 0.00277 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական  նշանակության հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
                                                                                                             (Զեկ. Ս. Խեչումյան)
12. Հ
այաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Հաղպատ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության խոտհարքի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին:
                                                                                                              (Զեկ. Ս. Խեչումյան)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner