Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով «ՌԵԿՈՆ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Ալավերդի համայնքի Ծաղկաշատ գյուղի հարավային մասում գտնվող, 0.05432 հա մակերեսով հողամասին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Ծաղկաշատ, 1-ին փողոց, 46 հողամաս փոստային հասցե: