Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Ամալյա Խորենի Մարտիրոսյանի դիմումը, անձնագրերի պատճենները, ժառանգության իրավունքի վկայագրերը, սեփականության իրավունքի N 868109 վկայականը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Ամալյա Խորենի Մարտիրոսյանին, Աիդա Խորենի Մարկոսյանին, Գագիկ Խորենի Մարտիրոսյանին, Արմենուհի Խորենի Մարտիրոսյանին, Նորիկ Խորենի Մարտիրոսյանին ժառանգության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Աքորի գյուղում գտնվող /ծածկագիր՝ 06-022-0004-0006/ տնամերձ հողամասին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, 8-րդ փողոց, 3-րդ նրբանցք, տնամերձ 7 փոստային հասցե: