Այսօր: Չորեքշաբթի, 29 Հունիսի 2022թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 25-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdi.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2022 թվականի N 25-Ա

«ԱՐԹՈՒՐ-ՏԱՐՈՆ» ԲԲԸ-ԻՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ինմասի 3-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ինմասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 43-րդ կետի ը ենթակետով և հիմք ընդունելով ՇԱՎԹ-29/106 թույլտվությունը, 20.01.2020թ. N ԼՎ-106 լեռնահատկացման ակտը, «Արթուր-Տարոն» ԲԲԸ-ի տնօրենի կողմից 27.12.2021թ.  N 01-12-25/6 գրությունը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է. 

1. Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմտյան մասում գտնվող տուֆ-ավազաքարային հանքավայրի հյուսիսային մասից արդյունաբերական նշանակության ընդերքօգտագործման 5.11 հա մակերեսով  հողամասը մինչև 2064թ. ընդերքօգտագործման և քարհանքը շահագործման նպատակով վարձակալության իրավունքով հատկացնել «Արթուր-Տարոն» ԲԲԸ-ին։
2.
Հանքավայր տանող 0.5 հա մակերեսով ավտոճանապարհը թողնել ընդհանուր օգտագործման։
3.
Հատկացվող 5.11 հա մակերեսով արտադրական նշանակության հողամասի տարեկան վճարը սահմանել 400 000 դրամ։
4.
Որոշումն ուժի մեջ է մտնում վարձակալության պայմանագիր կնքելու պահից:


Կողմ -8

ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ

ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdi.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner