Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 731-Ն, 05.01.2022թ. N 13-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 33-րդ, 34-րդ կետերով, հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված բնակելի նշանակության ավտոտնակը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով «ՍԱՐԳԻՍ-ԹԱՄԱԶՅԱՆ» ՍՊ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը, «Թիվ 2 ԲՇՏ» ՓԲ ընկերության կողմից տրված թիվ 0-40 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1. Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2/32 շենքի հարավային մասում գտնվող, ինքնակամ կառուցված, 37.8 քմ արտաքին մակերեսով (30.8 քմ ներքին մակերեսով) բնակելի նշանակության ավտոտնակի նկատմամբ ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը:
2. Օրինականացնել Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2/32 շենքի հարավային մասում գտնվող, 1995թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2022RYAURP ծածկագրով հաշվառված, 37.8 քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը՝ սպասարկման համար զբաղեցրած 0.00378 հա մակերեսով հողամասով:
3. Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2/32 շենքի հարավաային մասում գտնվող բնակելի նշանակության ավտոտնակին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Օսիպյան փողոց, 29 ավտոտնակ փոստային հասցե:
4. Բնակելի նշանակության ավտոտնակի զբաղեցրած 0.00378 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. սահմանված ժամկետում դիմել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու սպասարկման գրասենյակին՝ ավտոտնակի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
6. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Մամիկոն Ավետյանին օրինականացված ավտոտնակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն: