Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային նախարարության և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա․ Դարբինյանի N ԱԴ/15.4/38834-2025 գրությունը և Աշոտ Դավթյանի դիմումը՝ որոշում եմ․
1․ Աշոտ Դավթյանին 2025 թվականի նոյեմբերի 14-ին նշանակել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման, գույքի կառավարման, առևտրի սպասարկման բաժնի պետի պաշտոնակատար և նրա հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր։
2.Աշոտ Դավթյանի հիմնական աշխատավարձի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու կողմից հաստատված հաստիքային միավորի պաշտոնային դրույքաչափին համապատասխան: Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և կատարված աշխատավարձը և կատարված աշխատանքի դիմաց լրացուցիչ աշխատավարձը (լրացուցիչ աշխատավարձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են):
3. Աշխատաժամանակի ռեժիմի և ամենամյա արձակուրդի տեսակի և տևողության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային գործող օրենսդրության, այլ իրավական ակտերի, աշխատակազմի կանոնադրության և Հայաստանի Հանրապետության Ալավերդի համայնքի ղեկավարի իրավական ակտերին համապատասխան:
4. Աշոտ Դավթյանին ՝ 2025 թվականի նոյեմբերի 14-ին անցնել իր լիազորությունների իրականացմանը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ և համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով, Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման, գույքի կառավարման, առևտրի սպասարկման բաժնի պետին վերապահված լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: