Այսօր: Երեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2022թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 315-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdi.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 սեպտեմբերի 2022 թվականի N 315-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 731-Ն, 05.01.2022թ. N 13-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 33-րդ, 34-րդ կետերով, հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված բնակելի նշանակության ավտոտնակը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը, «Թիվ 1 ԲՇՏ» ՓԲ ընկերության կողմից տրված թիվ 0-50 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 1/14 շենքի հաևավային մասում գտնվող, ինքնակամ կառուցված, 39.7 քմ արտաքին մակերեսով (34.5 քմ ներքին մակերեսով) բնակելի նշանակության ավտոտնակի նկատմամբ ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը:
2. Օրինականացնել Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 1/14 շենքի հարավային
մասում գտնվող, 1988 թ. ինքնակամ կառուցված
կադաստրի կոմիտեում 2022BSTPB6 ծածկագրով հաշվառված, 39.7 քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը՝ սպասարկման համար զբաղեցրած 0.00397 հա մակերեսով հողամասով:
3. Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 1/14 շենքի
հարավային մասում գտնվող, բնակելի նշանակության ավտոտնակին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, 56 ավտոտնակ փոստային հասցե:
4. Բնակելի նշանակության ավտոտնակի զբաղեցրած 0.00397 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. սահմանված ժամկետում դիմել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու սպասարկման գրասենյակին՝ օրինականացված ավտոտնակի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
6. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Արաքսի Աշոտի Մարտիրոսյանին, օրինականացված ավտոտնակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdi.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner