Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 նոյեմբերի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ՝ 06-111-0004-0114 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 09.07.2025թ N 119-Ա որոշման 6-րդ կետը, սեփականության իրավունքի N 11032025-06-0038 վկայականը, վճարման անդորրագրերը՝

որոշում եմ.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, գյուղ Քարկոփ, 1-ին  փողոց 6/13 հասցեում գտնվող, 40․2 քմ արտաքին մակերեսով անավարտ ավտոտնակը՝ 22․983 (քսաներկու հազար ինը հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00504 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-111-0004-0114/՝ 4657 (չորս հազար վեց հարյուր հիսունյոթ) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել գնման նախապատվության իրավունք ունեցող անձ՝ Մարինե Անանունի Բաղդասարյանին:

2. Անշարժ գույքի առք ու վաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Մարինե Անանունի Բաղդասարյանին կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղունիկ Նիազյան  
Կից փաստաթղթեր՝
(1.75 Մբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner