Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21) ենթակետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) և 18) ենթակետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ------------------ գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալավերդի համայնքի ավագանին որոշում է․ 1․ Ալավերդու hամայնքային սեփականություն հանդիսացող՝ Ալավերդի համայնք, ք․ Ալավերդի , Զորավար Անդրանիկի 8/1 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկի շուրջ 320ք․մ մակերեսով տարածքը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։ 2․ Հանձնարարել և լիազորել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կնքել տարածքի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագիր: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |