Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104 Լ հրամանով, հիմք ընդունելով քաղաքացի Արկադի Գառնիկի Թամազյանի կողմից լիազորված անձ՝ Մերուժան Գառնիկի Թամազյանի դիմումը, լիազորագիրը, անձնագրի պատճենը, 16․10․2024թ․ թիվ 4882 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Աքորի բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 18․10․2024թ․ թիվ 7691 փոստային հասցեի և ———————կառուցման տարեթվի վերաբերյալ թիվ տեղեկանքները, 03․08․2024թ․ գույքային թերթը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինությունների հատակագծերը՝ որոշում եմ.
1.Վերականգնել Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-022-0045-0042 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․03844 հա մակերեսով հողամասի նկատմամբ, ժառանգության իրավունքով պատկանող ֆիզիկական անձ՝ Արկադի Գառնիկի Թամազյանի (ծնված՝ 19․08․1970թ․) հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ ---------- թվականին կառուցված բնակելի տունը տնամերձ հողամասից ավել օգտագործվող, սահմանազատված՝ 0․1014 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Արկադի Գառնիկի Թամազյանի (ծնված՝ 19․08․1970թ․) սեփականությունը:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Կարմիր Աղեկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-022-0045-0042 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, 2-րդ փողոց, 41 փոստային հասցեն։
4.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: