Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Վարուժան Վախթանգի Թամազյանի դիմումը, անձնագրի պատճենը, ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի N 1767692 վկայականը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Վարուժան Վախթանգի Թամազյանին ժառանգության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Աքորի գյուղում գտնվող բնակելի տանը տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, 2-րդ փողոց, տուն 33 փոստային հասցե: