Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Էնգելսինա Հարությունի Սիմոնյանի դիմումը, սեփականության իրավունքի N 2286397 վկայականը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Էնգելսինա Հարությունի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում գտնվող բնակելի տանը տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին թաղամաս, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 6 բնակելի տուն փոստային հասցե: