Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-073-0238-0012 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 1․69068 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՎԱՐԵԼԱՀՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻԽԱՅԻԼ ՍԵՐԳԵՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԴԱԴՅԱՆԻ, ՍԵՐԳԵՅ ՄԻԽԱՅԻԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԳՈՒՐԳԵՆ ՄԻԽԱՅԻԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՍԻՐԱՆՈՒՇ ՄԻԽԱՅԻԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Միխայիլ Սերգեյի Հարությունյանի դիմումը, անձնագրի պատճենը, 14․08․2024թ․ թիվ 3652 և թիվ 3653 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, 19․11․2003թ․ ամուսնության վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը՝ որոշում եմ․

1․ Վերականգնել Ալավերդի համայնքի Մեծ Այրում բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-073-0238-0012 ծածկագրով, 1․69 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի նկատմամբ ֆիզիկական անձանց՝ Միխայիլ Սերգեյի Հարությունյանի (ծնված՝ 07․11․1957թ․), Հասմիկ Հարությունի Հարությունյանի (ծնված՝ 07․03․1963թ․), Սերգեյ Միխայիլի Հարությունյանի (ծնված՝ 11․11․1982թ․), Գուրգեն Միխայիլի Հարությունյանի (ծնված՝ 29․09․1984թ․) և Սիրանուշ Միխայիլի Հարությունյանի (ծնված՝ 13․03․1986թ․) հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:

2․ Անշարժ գույքերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

1) Անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:

3․ Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:

4․ Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղունիկ Նիազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝098609a4-403e-4af2-aa68-0daf9304e0dc



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner