Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին օրենքի 6-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 26.05.2022թ. N 30-Ն, համայնքի ղեկավարի 07.06.2022թ N 190-Ա որոշումները, աճուրդային հանձնաժողովի 09.08.2022թ. արձանագրությունը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1.Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ ,Պղնձագործների փողոց 6/1 հասցեում գտնվող, 0.0084 հա մակերեսով հողամասը (ծածկագիր՝ 06-002-0150-0393), 241 500 (երկու հարյուր քառասուն մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ արժեքով վաճառել աճուրդի հաղթող Լևոն Գագիկի Թամազյանին՝ բնակելի կառուցապատման համար:
2.Աճուրդի հաղթողին տրամադրել կառուցապատման ճարտարապետահատակագծային առաջադրանք: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում առք ու վաճառքի պայմանագիրը կնքելու պահից: