Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Կամո Վոլոդյայի Խանդամիրյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 1270156 վկայականը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Կամո Վոլոդյայի Խանդամիրյանին սեփականության իրավունքով պատկանող՝ քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ 1/1Ա շենքի հարավային մասում գտնվող ավտոտնակին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Պղնձագործների փողոց, 43 ավտոտնակ փոստային հասցե: