Համաձայն «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24 - ի N 1244 - Ն որոշմամբ սահմանած կարգի 17 - րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 14-րդ ենթակետի գ. կետի, Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 132-Ն որոշման և հիմք ընդունելով Երևան քաղաքի « Իմիջ Մ.Գ. » ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Կարապետյանի 20.11.2024թ. հայտը՝
որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոց 64/1 հասցեում «Իմիջ Մ.Գ.» ՍՊԸ-ին տրամադրել 01.12.2024 -31.12.2024 թթ ժամանակահատվածի համար սոցիալական գովազդ տեղադրելու համար թիվ 01 թույլտվությունը :
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված «Դարձնենք մեր շենքն էներգաարդյունավետ»,«Դարձրու քո շենքն էներգաարդյունավետ» գովազդի նախագծերը ճանաչել սոցիալական:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: