Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 326-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2021 թվականի N 326-Ա

ՍԵՓԱԿԱՆ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԻՍՊՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3, 8-13-րդ կետերով, հաշվի առնելով, որ ինքնակամ վերակառուցված տունը որպես հյուրանոց, ինքնակամ կառուցված կաթսայատունն ու պարիսպը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում են քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Կարեն Վարուժանի Երիցյանի դիմումը, սեփականության իրավունքի վկայականը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի և շինությունների հատակագծերը, «Թիվ 2 ԲՇՏ» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.Օրինականացնել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին թաղամաս, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 8 բնակելի տուն հասցեում գտնվող, Կարեն Վարուժանի Երիցյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան որպես հյուրանոցի վերակառուցման արդյունքում՝ 12 հատ միջնորմների, 7 հատ դռան, 2 հատ պատուհանի ինքնակամ կատարված ձևափոխությունները և 0.04782 հա մակերեսով տնամերձ հողամասում 2020թ. ինքնակամ կառուցված, 140.2 քմ արտաքին մակերեսով (126.3 քմ ներքին մակերեսով) բնակելի տունը, 47.8 քմ արտաքին մակերեսով (41.2 քմ ներքին մակերեսով) կաթսայատունը, 9.7 քմ արտաքին մակերեսով (9.7 քմ ներքին մակերեսով) պարիսպը:
2.Կատարված շինարարական աշխատանքները՝ միջնորմների ձևափոխությունները ՀՀ կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման համաձայն դասակարգվում են շինարարական ցածր ռիսկայնության աստիճանի (գտնվում են շինարարական աշխատանքների ռիսկայնության առաջին գոտում), ուստի, միջնորմների փոփոխությունների արդյունքում կատարված ձևափոխությունները շինարարության թույլտվություն չեն պահանջում:
3.Օրինականացված 12 հատ միջնորմների, 7 հատ դռան, 2 հատ պատուհանի ձևափոխությունների համար՝ 23100 (քսաներեք հազար հարյուր) դրամ, 140.2 քմ արտաքին մակերեսով հյուրանոցի համար՝ 288252 (երկու հարյուր ութսունութ հազար երկու հարյուր հիսուներկու) դրամ, 47.8
քմ արտաքին մակերեսով կաթսայատան համար՝ 48933 (քառասունութ հազար ինը հարյուր երեսուներեք) դրամ, 9.7 քմ արտաքին մակերեսով պարիսպի համար՝ 9972 (ինը հազար ինը հարյուր յոթանասուներկու) դրամ, սահմանված արժեքներով, սահմանված ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner