Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲ ընկերության կողմից 13/11/2024թ. ներկայացված դիմումը, հետագիծ-նախագիծը /ուրվագիծը/՝
որոշում եմ.
1.Տրամադրել շինարարության թույլտվություն և թույլատրել կատարելու ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Ճոճկան, 14-րդ փողոց, 3-րդ նրբ., 1 հասցեում գտնվող Յուրա Գիգոլյանին պատկանող տարածքի 0,22կՎ էլեկտրամատակարարման շինարարական աշխատանքները:
2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված հետագիծ-նախագծի և համայնքապետարանի կողմից տրամադրված շին. թույլտվության առկայության դեպքում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: