Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 196
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 327-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2021 թվականի N 327-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՔՈՐԻ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍՈՖՅԱ ԱՐԵՍՏԱԿԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐՀԵՍՏԱՆՈՑԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ, ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓՈՎ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 26.07.2021թ. N 254- Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,  Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021 թիվ 698-Ն որոշումով, հիմք ընդունելով Սոֆյա Արեստակի Իսրայելյանի դիմումը, սեփականության իրավունքի N 01022016-06-0026 վկայականը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագիծը, Աքորի գյուղի գլխավոր հատակագիծը և կադաստրային քարտեզը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.Հաստատել Սոֆյա Արեստակի Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող արհեստանոցի զբաղեցրած հողամասի գծային սահմանային չափերը և հողամասի 0.558865 հա մակերեսը՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2.Տալ համաձայնություն՝ Սոֆյա Արեստակի Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող արհեստանոցի զբաղեցրած հողամասի սահմանային չափերի և մակերեսի փոփոխությանը կադաստրային քարտեզում համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի: 
3.Հաստատել Սոֆյա Արեստակի Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող արհեստանոցի  զբաղեցրած 0.558865 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների և վերաբաժանման արդյունքում:
4.Տալ համաձայնություն, որպեսզի Աքորի գյուղի կադաստրային քարտեզում կատարվի սույն որոշման 3-րդ կետոում նշված փոփոխությունները:
5.Արհեստանոցի զբաղեցրած  հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6.Հողամասի սահմանները որոշվում է համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
7.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:
8.Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 26.07.2021թ. «Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական սահմաններում գտնվող, Սոֆյա Արեստակի Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող արհեստանոցի ևզբաղեցրած հողամասի սահմանները կադաստրային քարտեզում տեղադրելու, փաստացի ճիշտ սահմանային չափով և մակերեսով գրանցելու, կադաստրային քարտեզում հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու, հաստատելու, սեփականության վկայականում հողամասի սահմանային չափերի փոփոխություն կատարելուն համաձայնություն տալու մասին» 254-Ա որոշումը:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner