Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 04.10.2022թ N 221-Ա և N 220/1-Ա որոշումները, սեփականության իրավունքի N 17102022-06-0042 վկայականը, վճարման անդորրագրերը և հաշվի առնելով, որ Գառնիկ Սիրադեղյանն ընդունել է ավտոտնակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, վճարել է օրինականացման համար սահմանված վճարները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1.Համայնք Ալավերդի, գյուղ Քարկոփ, 1-ին փողոց, 2/1 ավտոտնակ հասցեում գտնվող, համայնքի ղեկավարի 04.10.2022թ. N 221-Ա և N 220/1-Ա որոշումներով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 39.2 քմ արտաքին մակերեսով (29.0 քմ ներքին մակերեսով) ավտոտնակը՝ 17876 (տասնյոթ հազար ութ հարյուր յոթանասունվեց) դրամ արժեքով և սպասարկման համար զբաղեցրած 0.00392 հա մակերեսով հողամասը՝ 3622 (երեք հազար վեց հարյուր քսաներկու) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Գառնիկ Սիրադեղյանին:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ավտոտնակի և զբաղեցրած հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու պահից: