Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով «Կարեկ» ՍՊ ընկերության դիմումը, սեփականության իրավունքի N 2281001 վկայականը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
«Կարեկ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, քաղաք Ալավերդի՝ Երևանյան խճուղուց ավտոտեխսպասարկման ճանապարհի ձախ մասում գտնվող ԱԳԼՃԿ-ին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Երևանյան խճուղի, 4/15 գազալցակայան փոստային հասցե: