Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 329-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2021 թվականի N 329-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ, 34-րդ կետերով, և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն  առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում են քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, Հաղպատ գյուղի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի արևելյան մասում գտնվող, ինքնակամ կառուցված, ընդհանուր՝ 280.56 քմ արտաքին մակերեսով (245.0 քմ ներքին մակերեսով) շինությունների նկատմամբ ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը:
2. Օրինականացնել Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի արևելյան մասում գտնվող, 2005 թ. ինքնակամ կառուցված, 280.56 քմ արտաքին մակերեսով (245.0 քմ ներքին մակերեսով) շինությունները՝ սպասարկման համար զբաղեցրած 0.0703 հա մակերես ունեցող հողամասով:
3. Ալավերդի քաղաքի Հաղպատ գյուղի արևելյան մասում գտնվող շինություններին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 29-րդ փողոց, 7/1 ճաշարան փոստային հասցե:
4. Համաձայն
Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ կետի և միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 29-րդ փողոց, 7/1 հասեում գտնվող,  0.0703 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողերից փոխադրել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության՝ հասարկական կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
5. Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
6. Շինությունների զբաղեցրած 0.0703 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
7. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. սահմանված ժամկետում դիմել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու սպասարկման գրասենյակին՝ օրինականացված շինությունների նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
8. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Հասմիկ Վազգենի Զալինյանին օրինականացված շինությունները և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner