Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 26.10.2022թ N 12-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 30112022-06-0060 վկայականը, վճարման անդորրագրերը և հաշվի առնելով, որ Գյուլնարա Ասլանյանն ընդունել է ավտոտնակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, վճարել է օրինականացման համար սահմանված վճարները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1.Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Օսիպյան փողոց, 22 ավտոտնակ հասցեում գտնվող, համայնքի ղեկավարի 26.10.2022թ N 12-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 41.9 քմ արտաքին մակերեսով (33.8 քմ ներքին մակերեսով) ավտոտնակը՝ 43073 (քառասուներեք հազար յոթանասուներեք) դրամ արժեքով և սպասարկման համար զբաղեցրած 0.00419 հա մակերեսով հողամասը՝ 33185 (երեսուներեք հազար հարյուր ութսունհինգ) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Գյուլնարա Ասլանյանին:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ավտոտնակի և զբաղեցրած հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու պահից: