Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 314-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 սեպտեմբերի 2022 թվականի N 314-Ա

06-002-0028-0001 ԾԱԾԿԱԳՐԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԾԱԾԿԸ, ՋՐԱՎԱԶԱՆԸ ԵՎ 0.04 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ մասով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով և հաշվի առնելով, որ բաց պատշգամբով բնակելի տունը, ծածկը, ջրավազանը  չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում են քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Անժելա Ալեքսիի Բոշյանի դիմումը, անձնագրի պատճենը, «ՏՍ-ՌԻԷԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից տրված տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինությունների հատակագծերը, «Թիվ 1 ԲՇՏ» ՓԲԸ-ի կողմից տրված 30.08.2022թ. թիվ 0-50 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոցի հյուսիսային մասում գտնվող, 06-002-0028-0001 ծածկագրով, 1996 թվականին կառուցված, կադաստրի կոմիտեում 2022LH43AE ծածկագրով հաշվառված, բաց պատշգամբով բնակելի տունը, ծածկը, ջրավազանը, ինչպես նաև կառուցման և սպասարկման համար զբաղեցրած 0.04 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքի ուժով համարել Անժելա Ալեքսիի Բոշյանի (ծնված՝ 09.12.1969թ.) սեփականությունը: 
2.Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոցի հյուսիսային մասում գտնվող բաց պատշգամբով բնակելի տանը տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Ջրավազան փողոց, 27/7 բնակելի տուն փոստային հասցե:
3.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner