Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Սվետլանա Սարիբեկի Հոբոսյանի դիմումը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, սեփականության իրավունքի N 1380752 վկայականը, Շնող բնակավայրի աշխատակազմի քարտուղարի կողմից 02.12.2022թ. տրված N 1333 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Սվետլանա Սարիբեկի Հոբոսյանին համասեփականության իրավունքով պատկանող՝ Լոռու մարզ, Շնող գյուղում գտնվող բնակելի տանը տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 14-րդ փողոց, 4-րդ փակուղի, 1/1 բնակելի տուն փոստային հասցե: