Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 25-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 25-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան և Ալավերդի համայնքի հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված և 2020 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին։ (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Ալավերդի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 22-ի N 5-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սողոմոն Թեհլերյան փողոց, N 8/2 հասցեում գտնվող ավտոմեքենաների կայանատեղի շենք-շինությունները Ալավերդի համայնքի հաշվեկշռում ընդգրկելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 7. Մ-6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության վերականգնվող ավտոմոբիլային ճանապարհի իրացման գոտում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու և հետագայում օտարելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխադրելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխադրելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 10. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Սողոմոն Թեհլերյան փողոցում գտնվող 0․10033 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրելուն հավանություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 11. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրելուն հավանություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 12. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրելուն հավանություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 13. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրելուն հավանություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 14. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Էվոյան փողոց, N 3/30 հասցեում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 15. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Երևանյան խճուղի, N 76/50-1 հասցեում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 16. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 11-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 8 հասցեում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 17. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, Հաղպատ գյուղում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 18. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի «Դաչա» կոչվող հանդամասում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 19. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամասի 2/5 շենքի հյուսիս-արևելյան մասում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան)
|