Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 19
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 19


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2020 թվականի հունվարի 01-ի դրությամբ համայնքի ֆոնդային բյուջեի փաստացի մնացորդը կազմել է 13835.0 հազ. դրամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության «2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տեղական ինքնակատավարման մարմիններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 919 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին 2020 թվականի փետրվարի 13-ի թիվ 166-Ն որոշման հավելված 2-ի աղյուսակ 6-ով հաստատված դրամաշնորհի 02.03.2020թ ԼՄ-20/42 պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում Ալավերդի համանյքի ղեկավարին  լիազորությունների  պատվիրակման  02.03.2020թ. N 33 պայմանագրը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային մասում մուտքերի պլանն ավելացնել 61344.7 հազ. դրամով, այլ ընթացիկ դրամաշնորհ՝ 61267.1 հազ. դրամ (հ/հ 900265001926), պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման հանար պետական բյուջեից ստացված միջոցներ 77.6 հազ. դրամ (հ/հ 900265121245):
2. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
2.1 Ընդհանուր  բնույթի  հանրային ծառայությունների բաժնի ծախսերն ավելացնել 13619.0 հազ. դրամով, այդ թվում՝ օրենսդիր և գործադիր մարմինների պահպանման ծախսեր 13541.4 հազ. դրամ (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121138 ) հոդված 4111 - 13291.4 հազ. դրամ, հոդված 4263 - 250.0 հազ. դրամ, ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 77.6 հազ. դրամ (բաժին 01, խումբ 3, դաս 3, ծրագիր 51,  հ/հ 900262610034, հոդված  4267):
2.2 Պաշտպանություն բնագավառի քաղաքացիական պաշտպանություն բաժնի ծախսերն ավելացնել 700.0 հազ դրամով (բաժին 02, խումբ 2, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121065, հոդված 4269):
2.3 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ծախսերն ավելացնել 14566.4 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված  4637 - 1011.4 հազ դրամ, հոդված 5112 - 1469.0 հազ. դրամ, հոդված 5113 - 12086.0 հազ. դրամ):
2.4 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն բնագավառի ծախսերն ավելացնել 3080.00 հազար ՀՀ դրամ, որից  ջրամատակարարում բաժնի ծախսերն ավելացնել 280.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 3, դաս 1,  ծրագիր 51,  հ/հ 900262000509, հոդված 5113),  բնակարանային շինարարություն և կոմունալլ ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ բաժնի ծախսերը ավելացնել 2800.00 հազար ՀՀ դրավ, (բաժին 06, խումբ 5, դաս 1,  ծրագիր 51,  հ/հ 900262121339, հոդված 5134):
2.5  Շրջակա միջավայրի  պաշտպանություն  բնագավառի ծախսերն ավելացնել 12211.7 հազ. դրամով, այդ թվում՝ աղբահանում բաժնի ծախսերն ավելացնել 10589.4 հազ. դրամով, որից՝  աղբահանություն  5035.7 հազ դրամ, սան մաքրում 5553.7 հազ դրամ ( բաժին  05, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262360010, հոդված 4637), կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն բաժնի ծախսերն ավելացնել 1622.3 հազ. դրամով (բաժին  06, խումբ 4, դաս 1, ծրագիր 51,  հ/հ 900262361018, հոդված 4637):
2.6 Հանգիստ, մշակույթ և կրոն  բնագավառի ծախսերն ավելացնել 5772.5  հազ. դրամով (բաժին 08, խումբ 2, դաս 3, ծրագիր 51, հ/հ 900262229033, հոդված 4637):
3. Ալավերդի համայնքի 2020 թվականի պահուստային ֆոնդն ավելացնել 25230.1 հազ. ՀՀ դրամով:
4. Համայնքի վարչական բուջեի պահուստային ֆոնդից նախատեսել ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներ 2800.00 հազար ՀՀ դրամ, հ/հ 900265121534:
5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՊԱՊԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner