Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 16
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ԱԿՆԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.16 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն, 09.08.2007թ. N 1032-Ն և 02.04.2015թ. N 412-Ն որոշումներով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 27.02.2020թ. N 13-Ա որոշումը, ՀՀ համայնքների ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 28.02.2022թ. N 1/փ-40 դրական եզրակացությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է. 

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասի վարչական տարածքում գտնվող, Մովսես Յուրիկի Վահրամյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 0.16 հա, գործառնական նշանակության խոտհարքը /կադաստրային ծածկագիր՝ 06-002-0275-0015/ փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.
Պարտավորեցնել Մովսես Յուրիկի Վահրամյանին՝ սահմանված ժամկետում համայնքային բյուջե վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի նպատակային և գործառնական  նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 0.16 հա /կադաստրային ծածկագիր՝ 06-002-0275-0015/ հողամասի համար 713680 (յոթ հարյուր տասներեք հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
3.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(416.80 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner