Այսօր: Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2021թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 49
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 49


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում տեղական վճարների պլանն ավելացնել 5500.0 հազ. դրամով՝ այլ տեղական վճարներ հ/հ 900265003799 - 4000.0 հազ. դրամ, տեղական վճարներ գյուղ. տեխնիկայի օգտագործումից հ/հ 900265003781 - 1000.0 հազ. դրամ, համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար վճար հ/հ 900265003773 -  500.0 հազ. դրամ:
1.2 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի ծախսերն ավելացնել 4770.0 հազ. դրամով, որից՝ օրենսդիր և գործադիր մարմինների պահպանման ծախսերն ավելացնել 200.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 4231 - 50.0 հազ. դրամ, հոդված 4251 - 150.0 հազ. դրամ), ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի ծախսերը՝ 4570.0 հազ. դրամով (բաժին 1, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121057, հոդված 4252 - 1000.0 հազ. դրամ, հոդված 4823 - 70.0 հազ. դրամ, հոդված 4264 - 1500.0 հազ. դրամ, հոդված 4239 - 2000.0 հազ. դրամ):
1.3 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտ բաժնի ծախսերն ավելացնել 500.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 4264), ոռոգում բաժնի ծախսերը՝ 1100.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262000905, հոդված 4251 - 200.0 հազ. դրամ, հոդված 5113 - 900.0 հազ. դրամ), գյուղատնտեսություն բաժնի ծախսերը՝ 2000.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 2, դաս 1, ծրագիր 55, հ/հ 900262000814, հոդված 4239 - 1000.0 հազ. դրամ, հոդված 4264 - 1000.0 հազ. դրամ):
1.4 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն բնագավառի բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի ծախսերն ավելացնել 200.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121222, հոդված 4251):
1.5 Ալավերդի համայնքի 2021 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 3070.0 հազ. դրամով:
1.6 Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումների պլանն ավելացնել 900.0 հազ. դրամով (հ/հ 900265121534):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՊԱՊԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdi.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner