Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը, հաշվի առնելով, որ անշարժ գույքի նկատմամբ գոյություն չունեն իրավունք հաստատող փաստաթղթեր և այն Հայաստանի Հանրապետության կառավարության 14.03.1997թ. N 51 որոշումով չի փոխանցվել Աքորի գյուղական համայնքին` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի գյուղ Աքորի, փողոց 4, N 21 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 06-022-0038-0001-ից առանձնացված), սիլոսի հորը ընդգրկել Ալավերդի համայնքի հաշվեկշռում: 2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու շինության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
|