Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածով և 18-րդ հոդվածի 4-րդ կետով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2018-2022 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2018-2022 թվականների հնգամյա զարգացման ծրագրի իրագործման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարին: |