Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 20-ի արտահերթ նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 20-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի 2021 թվականի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Համայնքի ղեկավարի հաղորդումն Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան)
|