Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 74
 

ՆԱԽԱԳԻԾ 74


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՃԱՃԿՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառարավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, հաշվի առնելով «ԱՐՄԱՆ ՕՁՆԵՑԻ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տրված դիմումը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 04.04.2014թ. տրված լեռնահատկացման N L-502 ակտը և օգտակար հանածոյի արդյունահանման ՇԱԹ-29/502 թույտվությունը, «Սարգիս Թամազյան Ռոբերտի» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում Ալավերդի համայնքի Կաճաճկուտ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական և անտառային նպատակային նշանակության հողերից 3.16995 հա, գործառնական նշանակության արոտավայր, անտառ, այլ հողատեսքերը /06-054-0593-0004, 06-054-0594-0001, 06-054-0597-0001, 06-054-0595-0003, 06-054-0112-0001, 06-054-0113-0001, 06-054-0114-0001, 06-054-0595-0001 և 06-054-0116-0001 ծածկագրերից առանձնացվող/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության փոխադրելու առաջարկությանը:
2.
Համայնքի ղեկավարին` հողամասերի նպատակային նշանակության փոփոխման առաջարկությունների վերաբերյալ հողաշինարարական գործը ներկայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման Հայաստանի Հանրապետության Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱԼԵՐԻ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.29 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner