Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Արթուր Հենրիկի Սարգսյանի դիմումը, անձնագրերի պատճենները, սեփականության իրավունքի N 816658 վկայականը, 13.05.2019թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, Հաղպատ բնակավայրերի վարչական ղեկավարի կողմից 18.04.2024թ. տրված N 2182 և 29.04.2024թ. տրված N 2372 տեղեկանքները՝
որոշում եմ.
1.Արթուր Հենրիկի Սարգսյանին, Վրեժ Հենրիկի Սարգսյանին, Նավրիկ Աշոտի Սարգսյանին, Անյուտա Հենրիկի Սարգսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 06-060-0022-0007 ծածկագրով հողամասի մակերեսը ուղղել և հաստատել փաստացի ճիշտ 0.04742 հա մակերեսը՝ համաձայն որակավորում ունեցող չափագրող կազմակերպության կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:
2.Օրինականացնել Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-060-0022-0007 կադաստրային ծածկագրով, Արթուր Հենրիկի Սարգսյանին, Վրեժ Հենրիկի Սարգսյանին, Նավրիկ Աշոտի Սարգսյանին, Անյուտա Հենրիկի Սարգսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.04742 հա մակերեսով հողամասում, 2019թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2023KARGRX ծածկագրով հաշվառված, 98.6 քմ արտաքին մակերեսով (83.7 քմ ներքին մակերեսով) բնակելի տունը և կատարված 4 հատ դռան, 4 հատ պատուհանի ձևափոխությունները:
3. Ինքնակամ կառուցված շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4.Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-060-0022-0007 կադաստրային ծածկագրով, 0.04742 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 1-ին փողոց, 3 փոստային հասցեն:
5.Օրինականացված բնակելի տան և կատարված ձևափոխությունների համար սահմանված 79204 (յոթանասունինը հազար երկու հարյուր չորս) ՀՀ դրամ արժեքով վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
6.Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: