Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.06.2014թ. ««Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման մասին» թիվ 599-Ն որոշման պահանջները, ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող «Էլեկտրակառավարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական հենասյուների կառուցման ու սպասարկման անհրաժեշտությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզիԱլավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական սահմաններում գտնվող, «ԲԷՑ» ՓԲ ընկերության սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 06-002-0274-0028 կադաստրային ծածկագրով, 0․0102 հա մակերեսով վարելահողը և 06-002-0202-0080 կադաստրային ծածկագրով, 0․01426 հա մակերեսով խոտհարքը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող «Էլեկտրակառավարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական 2 հենասյուների կառուցման ու սպասարկման համար: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|