Այսօր: Կիրակի, 17 Հոկտեմբերի 2021թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 66
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 66


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդհոդվածի 5-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտ բաժնի  ծախսերն ավելացնել 10901.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113 - 9401.0 հազ. դրամ, հոդված 4251 - 1500.0 հազ. դրամ), նույն բնագավառի տրանսպորտի գծով հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերը պակասեցնել 1074.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 8, դաս 5, ծրագիր 51, հ/հ 900262121305, հոդված 5134), ոռոգում բաժնի ծախսերն ավելացնել 7530.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262000905, հոդված 5113 - 7190.0 հազ. դրամ, հոդված 4251 - 300.0 հազ. դրամ), (բաժին 04, խումբ 8, դաս 2, ծրագիր 51, հոդված 5134 - 40.0 հազ. դրամ):
1.2 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն բնագավառի բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի ծախսերն ավելացնել 4624.3 հազ. դրամով (բաժին 06, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121222, հոդված 5113), նույն բնագավառի հետազոտական  և նախագծային աշխատանքների  ծախսերը  պակասեցնել 304.3 հազ. դրամով (բաժին 06, խումբ 5, դաս 5, ծրագիր 51, հ/հ 900262121339, հոդված 5134), ջրամատակարարում բաժնի ծախսերը պակասեցնել  6057.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000509, հոդված 5113 - 6257.0 հազ. դրամով, հոդված 4251-ով նախատեսված ծախսերն ավելացնել 200.0 հազ. դրամով), հետազոտական և նախագծային աշխատանքների  ծախսերը պակասեցնել 933.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121339, հոդված 5134):
1.3 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի հեռուստառոդիոհաղորդումներ բաժնի ծախսերն ավելացնել 400.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121206, հոդված 4234):
1.4 Համայնքի բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտների գծով եկամուտներ՝ նվիրատվության, ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի իրականացման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված ներքին աղբյուրներից, մուտքերի  պլան նախատեսել 12687.0 հազ. դրամ (հ/հ 900265143157):
1.5 Ալավերդի համայնքի 2021 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 2400.0 հազ. դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՊԱՊԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdi.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner