Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ մասով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 24-ի«Ալավերդի համայնքի տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 74-Ն որոշման հավելվածի մեջ կատարել լրացում՝ հավելվածը լրացնել 2.20 կետով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
|