Այսօր: Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2021թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 30
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 30


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ԱՔՈՐԻ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի 10 սեպտեմբերի 2019թ. N 110 գրությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքային սեփականություն հանդիսացող Աքորի գյուղի «տափի դուզ» կոչվող տեղամասում գտնվող (06-0022-0101-0086-01 ծածկագրից առանձնացված), 1.0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը անհատույց օգտագործման իրավունքով, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով տրամադրել «Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին գործնական աշխատանքներ իրականացնելու համար:
2.
Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանի պաշտոնակատար Կարեն Կոնինյանին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
3.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱԼԵՐԻ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.95 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdi.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner